«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2011-01-14 | #5, 2011-01-15 | #6, 2011-01-18


ԼԵՎՈՆ ԲԱԲՈՒՋՅԱՆԸ 15-ՐԴՆ Է

Նյու Դելիում ավարտված շախմատի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Բաբուջյանը 11 հնարավորից վաստակած 8 միավորով գրավեց 15-րդ տեղը մրցաշարի 407 մասնակիցների մեջ: Վերջին 3 տուրերում նա հաղթեց Վարուգես Կոշիին եւ Կումար Մատային, պարտվեց Աբհիջեթ Գուպտային:

9 միավորով գլխավոր մրցանակին արժանացավ մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2671) ունեցող ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Արեշչենկոն: Ավարտական տուրերում նա հաղթեց Միխայլո Ալեքսիենկոյին, հաշտություն կնքեց Լուկա Լենիչի եւ Յուրի Կուզուբովի հետ: Արեշչենկոն միայն լրացուցիչ գործակիցներով գերազանցեց 9 միավոր վաստակած մյուս չորս շախմատիստներինՙ Պարիմարջան Նեգիին, Յուրի Կուզուբովին, Մարկուս Ռաջերին եւ Նի Հուային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4