Հաշվի առնելով սպառազինությունների համար կատարված ծախսերը, հարեւան երկրների հետ հարաբերությունները, մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի մակարդակը եւ մի շարք այլ գործոններ, խաղաղասիրության գլոբալ ինդեքսը կազմել է աշխարհի խաղաղասեր եւ ռազմատենչ երկրների ցուցակը: Համաձայն այդ ցուցակի տարածաշրջանում ամենախաղաղասեր երկիրը Հայաստանն է, իսկ ամենից շատ խաղաղություն չսիրողը` Վրաստանը:
149 երկրների թվում Հայաստանը 113-րդն է, Վրաստանը` 142-րդը, Ադրբեջանը` 119-րդը, իսկ Թուրքիան` 126-րդը:
Հ. Ա.