«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2011-01-15 | #6, 2011-01-18 | #7, 2011-01-19


ՀՈՎՀԱՆՆԵՍ-ՊԵՏՐՈՍ ՆԱԽԿԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸՙ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ

Հունվարի 16-ին Բեյրութում 83 տարեկանում վախճանվել է Կիլիկիայի հայ կաթոլիկ նախկին պատրիարք Հովհաննես-Պետրոս 18-րդը (Գասպարյան), հաղորդում է kathweb-ըՙ Ավստրիայի կաթոլիկական լրատվական գործակալությունըՙ հենվելով Վատիկանի «LOsservatore Romano» թերթի լրատվությանը: 1927-ի հունվարի 20-ին Կահիրեում ծնված Գասպարյանը, որ պաշտոնավարել է 1982-1998-ին, տառապում էր Պարկինսոնի եւ Ալցհայմերի հիվանդություններից: Պատրիարքի հոգեհանգիստը կկայանա առաջիկա շաբաթ օրը Բեյրութում, կթաղվի Բեյրութին մերձակա հայ կաթոլիկների Զըմմառ վանքում:

Ըստ ավստրիական գործակալության տվյալների, հայ կաթոլիկների թիվը շուրջ 540 000 է: 1740-ին Հայ առաքելական եկեղեցու 4 եպիսկոպոսներ Հռոմի հետ միացան, նրանց շարքերում էր արդեն 70-ամյակը բոլորած Աբրահամ Պետրոս Արծիվյանը (1679-1749), որ Կիլիկիայի հայ կաթոլիկների պատրիարք ընտրվեց (նստավայրըՙ Սիս): Բենեդիկտոս 14-րդը 1742-ին հաստատեց այդ ընտրությունը:

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4