Հունվարի 22-ին` ժամը 19-ին Հայ-բրիտանական գործարարության պալատը եւ Հայաստանում բրիտանական դեսպանատունը կազմակերպելու են շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնզին նվիրված բարեգործական երեկո` Բըրնզի ընթրիք: Արդեն 13 տարի շարունակ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը հյուրընկալում է Բըրնզի ընթրիքը` հուսալով ոչ միայն ուրախ ժամանց կազմակերպել, այլեւ գումար հավաքագրել բարեգործական նպատակներով: Բըրնզի ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի եւ ամեն տարի հունվարի վերջին նշվում է տարբեր երկրներում:
Հունվարի 20-ին Ժողովրդական արվեստի թանգարանում ընթրիքի «հագիս» ուտեստը կհանձնվի Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Այնուհետեւ կատարումներով հանդես կգա «Բամբիռ» հայկական ռոք-խումբը:
Ի. Պ.