«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2011-01-15 | #6, 2011-01-18 | #7, 2011-01-19


ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Մեկնարկային 3 ոչ-ոքիներից հետո Լեւոն Արոնյանը Վեյք Ան Զեեի մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնեց` 26-րդ քայլին պարտության մատնելով Յան Նեպոմնյաչնուն: 4 տուրից հետո վաստակած 2,5 միավորով Արոնյանը 3-5-րդ տեղերն է բաժանում Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու Անիշ Գիրիի հետ:

3 միավորով աղյուսակը գլխավորում են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ Հիկարու Նակամուրան: Անանդը հաղթեց Վան Հաոյին, իսկ Նակամուրան հաշտություն կնքեց Անիշ Գիրիի հետ: Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթեց Ալեքսեյ Շիրովին: Գրիշչուկ-Կրամնիկ, Պոնոմարյով-Կառլսեն, Լ Ամի-Սմիթս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 2-ական միավոր են վաստակել Ռուսլան Պոնոմարյովը, Էրվին Լ Ամին, Յան Սմիթսը, Յան Նեպոմնյաչնին եւ Վլադիմիր Կրամնիկը:

B խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Վուտեր Սպուլմանի հետ: Գաբրիելը 2,5 միավորով Դավիթ Նավարայի, Զախար Եֆիմենկոյի ու Լորան Ֆրեսինեի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Միանձնյա առաջատարն անգլիացի Լյուկ Մակշեյնն է, որը մեկնարկում տոնած 3 անընդմեջ հաղթանակներից հետո 4-րդ տուրում հաշտություն կնքեց Ֆրիսո Նիյբոյերի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Նավարան ու Համերը, Տկաչովն ու Վոյտաչեկը: Ֆրեսինեն հաղթեց Գանգուլիին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4