Բաքվում անցկացված ձյուդոյի միջազգային մրցաշարում հաջող հանդես եկավ Ռուսաստանը ներկայացնող Արսեն Գալստյանըՙ արժանանալով արծաթե մեդալի: Մինչեւ 60 կգ քաշային կարգում հայ ձյուդոյիստը 4 գոտեմարտ անցկացրեցՙ մտնելով եզրափակիչ: Առաջին գոտեմարտում նա հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Ասումբանիին, ապա առավելության հասավ մոնղոլ Բոլդբաթար Հիմեդ-Յոնդոնի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում հայ ձյուդոյիստի մրցակիցն ադրբեջանցի Իլգար Մուշկիեւն էր, որին եւս Գալստյանը հաղթեց: Ոսկե մեդալի համար պայքարում Արսենը մրցեց ուզբեկ Ռիշոդ Սոբիրովի հետ: Այս անգամ հաջողությունն ուղեկցեց մրցակցին: Արսեն Գալստյանը դարձավ արծաթե մրցանակակիր: Նշենք, որ այս մրցումներին Հայաստանը չէր մասնակցում: