Այսօր ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմեկնի Իսլանդիա, որտեղ կմասնակցի 2012-ի Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբի մրցաշարին: Մեր հավաքականի մրցակիցներն են Իսլանդիայի, Հունաստանի եւ Լատվիայի ընտրանիները: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի միայն խմբում առաջին տեղը զբաղեցրած հավաքականը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մրցաշարին մասնակցելու է հրավիրել 14 ֆուտբոլիստի: Առաջին խաղը մեր հավաքականը կանցկացնի հունվարի 21-ին Հունաստանի ընտրանու հետ: Հաջորդ օրը հայ ֆուտբոլիստները կմրցեն տանտերերի հետ, իսկ հունվարի 24-ին ընտրական մրցաշարի վերջին խաղում ուժերը կչափեն լատվիացիների հետ: