ՈւԵՖԱ-ն հրապարակել է «Ազնիվ խաղի» դասակարգման հերթական ցուցակը, որն ընդգրկում է 2010-ի մայիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ակումբների եւ հավաքականների անցկացրած հանդիպումները: Դասակարգման ցուցակն իր վերջնական տեսքը կընդունի մայիսին: Ցուցակում առաջին երեք տեղերը զբաղեցրած երկրներն իրավունք կստանան 2011/12-ի Եվրոպայի լիգայի մրցաշարում լրացուցիչ մեկ թիմ ներկայացնել:
Հայաստանն այդ ցուցակում առայժմ 37-րդն է 7,738 վարկանիշով: Ցուցակը գլխավորում է Նորվեգիանՙ 8,340, որին հաջորդում են Անգլիանՙ 8,225, Շվեդիանՙ 8,172, Իռլանդիանՙ 8,150, Գերմանիանՙ 8,148, Դանիանՙ 8,120, Իսլանդիանՙ 8,088, Ֆինլանդիանՙ 8,081, Իսպանիանՙ 8,064 եւ Ֆրանսիանՙ 8,058: