Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը եւ ցանցի թողունակությունը` այսօր արդեն իր ձայնային եւ ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության 95%-ին:
Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծառայությունները, ներառյալ շարժական ինտերնետը, արդեն հասանելի են բազմաթիվ փոքր բնակավայրերում, հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Ցանցի ուժեղացման եւ ընդլայնման աշխատանքներ են կատարվել նաեւ Հայաստանի հյուսիսային եւ հարավային ավտոմայրուղիների վրա:
«Ինչպես խոստացել էինք, մենք այսօր արդեն ապահովում ենք շարժական կապի ծառայություններ Հայաստանի բնակչության 95%-ին: Ծածկույթի ընդլայնումն ու բարելավումը մեր ամենակարեւոր նպատակներից ու ձեռքբերումներից է, որի նպատակն է ինչպես առավելագույն հարմարավետություն ապահովել մեր ներկա բաժանորդների համար, այնպես էլ նոր ընտրություն առաջարկել նոր հաճախորդների», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: