«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2011-01-25 | #12, 2011-01-26 | #13, 2011-01-27


ՀԲԸՄ-Ի ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸՙ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂԻՆ

Տասնութամսյա ծրագրումից եւ նախապատրաստական աշխատանքներից հետոՙ անցյալ տարվա երրորդ եռամսյակում ՀԲԸՄ-ի երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) ցանցը ավարտին հասցրեց Խաչիկ գյուղում (Հայաստան) այգու կառուցումը, համագործակցելով առաջին անգամ ցանցի տարբեր երկրներում եւ քաղաքներում (Բուենոս Այրես, Նյու Յորք, Լոս Անջելես, Մարսել, Ֆիլադելֆիա, Տորոնտո, Ֆրանկֆուրտ եւ այլն) գործող ԵԱ-ի մասնաճյուղերի հետ: Խաչիկ գյուղը ադրբեջանական սահմանի մոտ է գտնվումՙ Վայոց ձորում, եւ 300 ընտանիք է բնակվում այնտեղ: Գյուղի զարգացման հեռանկարներին նպաստելու նպատակով այգուց բացի այնտեղ կառուցել են նաեւ տեղեկատվական կենտրոն, իսկ Հայաստանի մշակույթի նախարարությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ վերանորոգել է 9-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին:

Երիտասարդ արհեստավարժների խումբը երկու գործնական պարապմունք է անցկացրելՙ տեղացիներին բացատրելու միջավայրի մաքրության եւ պահպանման կարեւորությունը:

Հ. Ծ.

Նկար 1. Այգու բացման արարողության ժամանակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4