Armsport.am-ի տեղեկացմամբ, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նախնական պայմանագիր է կնքել ՌԴ ֆուտբոլի պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք ստացած «Կրասնոդարի» հետ: Հայ ֆուտբոլիստը օրերս կժամանի Կրասնոդար, որտեղ բուժզննում կանցնի: Ըստ դանիական լրատվամիջոցների, Մովսիսյանի տրանսֆերի համար «Կրասնոդարը» «Ռանդերսին» 2,6 մլն դոլար է վճարել: