Էդգար Մանուչարյանը 3 տարվա պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ, որում սկսել է մարզական կարիերան: Էդգարը դեռեւս 15 տարեկանումՙ 2002-ին է նորամուտը նշել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններումՙ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: 2004-ին նա ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ հաջորդ մրցաշրջանից տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս», հետագայում վարձավճարով հանդես եկավ հոլանդական մի քանի ակումբներում: Անցած տարվա ամռանը Մանուչարյանը վերադարձավ հարազատ ակումբՙ մինչեւ տարեվերջ պայմանագիր կնքելով «Փյունիկի» հետ:
Թեեւ նոր պայմանագրի կնքմանը, չի բացառվում Մանուչարյանի արտերկրում խաղալու հնարավորությունը: Ճիշտ է, այժմ Էդգարին իր թիմում ընդգրկել ցանկացող ակումբը պետք է «Փյունիկին» համապատասխան փոխհատուցում վճարի: