«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ

2011թ. հունվարին տեղի ունեցած ՀԴՄ կտրոնների վիճակահանության շահումների տրամադրման համար սահմանված ժամկետը երեկ կառավարության որոշմամբ երկարացվեցՙ հունվարի 31-ի փոխարեն սահմանվելով մինչեւ փետրվարի 5-ը: Միաժամանակ որոշվեց սահմանել վիճակահանության անցկացման մեկ միասնական օր` յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը պետեկամուտների կոմիտեից պահանջեց ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի վճարման ժամանակ հերթեր չառաջանան, եւ չկրկնվի հունվար ամսվա իրավիճակը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4