«Յունիբանկ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել է անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր: Այսուհետ թոշակառուները կարող են իրենց կենսաթոշակները ստանալ «Յունիբանկ»-ի պլաստիկ քարտերի միջոցով: Պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումը թոշակառուների համար կիրականացվի անվճար: Առաջին կենսաթոշակների վճարումը բանկը կիրականացնի մարտ ամսին` մինչեւ ս.թ. փետրվարի 20-ը դիմած թոշակառուներին:
Կենսաթոշակների վճարման ծառայությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել բանկի հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով: Մեզ հետ կարող եք կապվել նաեւ «Յունիբանկ»-ի կայքի (www.unibank.am) «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված հատուկ ձեւը լրացնելու միջոցով:
Ներկա դրությամբ «Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է ավելի քան 66 հազար: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է քարտերի քանակը հասցնել 200 հազարի, POS-տերմինալներինը` 900-ի, իսկ բանկոմատներինը`100-ի: Նշենք, որ միջազգային քարտերի քանակով «Յունիբանկ»-ը Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի միջեւ զբաղեցնում է առաջատարի դիրքը:
Մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը, որի հիմնական ուղղություններից մեկը քարտային ծառայություններն են, նախատեսում է ընդլայնված մասնաճյուղային ցանցի առկայություն եւ բանկային ծառայությունների «տարածքային» մոտեցում հաճախորդներին: «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 34 մասնաճյուղ, որոնցից երեքը` «Ամիրյան», «Կոմիտաս» եւ «Մալաթիա» մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են երկարացված ռեժիմում` մինչեւ 19:30-ը: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Հաշվի առնելով գործունեության ծավալների մեծացումը եւ հաճախորդների թվի նշանակալի աճը, այս տարի բանկը կբացի 8 նոր մասնաճյուղ, հասցնելով դրանց քանակը 42-ի: