Դաշնամուրի եվրոպական մրցույթի մշակութային փոխանակումների շրջանակներում, այս օրերին Դաշնամուրի եվրոպական մրցույթի նախագահ եւ Եվրոմիության դաշնամուրի եվրոպական ծրագրի համակարգող Պ. Իվ. Ռոբերի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Հայաստանՙ երկրի մշակութային եւ մասնավորապես դաշնամուրային հասարակայնության հետ սերտ կապեր հաստատելու նպատակով: Նախապատրաստական աշխատանքներ կձեռնարկվեն համերգներ, փոխանակումներ եւ մայիս ամսին վարպետության դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ, որը կվարի Դաշնամուրի եվրոպական մրցույթի գեղարվեստական տնօրեն, ֆրանսիացի դաշնակահարուհիՙ Դանիել Լավալը:
Ֆրանսիացի դաշնակահար Ժյուլիեն Ֆորը, որն արդեն մասնակցել է «Եվրոպական երեքշաբթիներ» համերգներին Քիշինեւում (Մոլդովա), երեկ համերգով հանդես եկան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, կատարելով Լիստի, Շոպենի եւ Ռավելի ստեղծագործությունները: Համերգին մասնակցում էին նաեւ Երեւանի կոնսերվատորիայի երեք դաշնակահարներՙ Իզաբելլա Մարությանը, Արտավազդ Համբարյանը եւ Աշխեն Գրիգորյանը:
Դաշնամուրի եվրոպական ծրագիրը թույլ կտա երկու հայ դաշնակահարների վերապատրաստման դասընթաց անցնել Ֆրանսիայում (Եվրամիության ֆինանսավորմամբ) եւ մասնակցել Դաշնամուրի եվրոպական մրցույթին, որը կկայանա ս.թ. հոկտեմբեր 15-30-ը: