«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՔԱՂՑԿԵՂԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԳԵՆԸ

Արեւելյան Անգլիայի համալսարանի մի խումբ գիտնականներ դոկտոր Էնդրյու Չանտրիի գլխավորությամբ հայտնաբերել են մի գեն, որը վճռական դեր է խաղում մարմնում քաղցկեղի տարածման պրոցեսում: Գիտնականները հույս ունեն առաջիկա տարիներին ստեղծել նոր սերնդի դեղեր, որոնք բոլոր դեպքերում կարգելակեն այդ գենի աշխատանքը: Այդ մասին հաղորդում է The Telegraph թերթը:

Բոլոր մարդիկ ծնվում են WWP2 գենով, բայց մինչեւ օրս դրա դերը ստույգ հայտնի չէ: Այժմ պարզ է, որ տվյալ գենն առկա է մեծ քանակությամբ, երբ ուռուցքները չարորակ են եւ սկսում են տարածվել: Բրիտանացի հետազոտողները կարծում են, որ գենը հարձակվում է եւ տրոհում է այն բնական ներծծող նյութը, որը խոչընդոտում է մետաստազների հայտնվելուն: Հետեւաբար, գենն անջատելով, կարելի է ուռուցքը հեռացնել առանց բարդությունների:

Արդեն գիտափորձեր են սկսվել մի մոլեկուլով, որը, ըստ երեւույթին, շրջափակում է WWP2-ին: Նման պայմաններում քաղցկեղային բջիջները չեն ակտիվանում:

Ենթադրվում է, որ առաջիկա տասը տարում կստեղծվեն նոր դեղամիջոցներ, որոնք կկանգնեցնեն քաղցկեղի ամենաագրեսիվ ձեւերը (կրծքի, ուղեղի, մաշկի, աղիների):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4