«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-01-26 | #13, 2011-01-27 | #14, 2011-01-28


ՏԱՏԱՄԻ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ 12 ՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐ

Հունվարի 29-ին Թբիլիսիում կմեկնարկի ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Մրցումներին կմասնակցի նաեւ մարզաձեւի Հայաստանի հավաքականը, որի նոր գլխավոր մարզիչ, ռումինացի Ադրիան Կրիոտարուն թիմում ընդգրկել է 12 ձյուդոյիստների: Նրանց թվում են ինչպես փորձառու ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանն ու Արտյոմ Բաղդասարյանը, այնպես էլ երիտասարդ մարզիկներ Գրիգոր Իվանյանը, Գոռ Հարությունյանն ու Անդրանիկ Չափարյանը:

Մրցումները սպասարկող մրցավարների թվում կլինի ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային մրցավար Դավիթ Խիթարյանը: Ուժերի հաջորդ ստուգատեսը կլինի փետրվարի 5-6-ին Փարիզում անցկացվելիք «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկության փուլերից մեկը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4