«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2011-01-27 | #14, 2011-01-28 | #15, 2011-02-01


ԱԳԱՊԻ ՄԿՐՏՉՅԱՆԸՙ 6 ԿԻՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ

Ֆրանկֆուրտի Օտարերկրացիների հետ բարեկամության գերմանական շրջանակը գրական ցերեկույթ է կազմակերպել երիտասարդական մշակութային կենտրոնում, որի նպատակն էր ներկայացնել տարբեր երկրներից Գերմանիայում բնակություն հաստատած 6 կին հեղինակների: Հայաստանը ներկայացրել է Ագապի Մկրտչյանը: Ինչպես իրազեկ ենք դառնում հունվարի 24-ի «Ֆրանկֆուրտեր նոյե պրեսսե»-ից, Ֆրանկֆուրտի գրական ակումբին անդամակցող գրողները նախ հետաքրքրական պատմություններ են պատմել իրենց հայրենիքներիՙ Խորվաթիայի, Իրանի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Հայաստանի մասին, այնուհետեւ ներկայացրել Գերմանիայից իրենց առաջին տպավորությունները: Գրասեր լսարանի դատին է հանձնվել «Brandes եւ Apsel» հրատարակչության լույս ընծայած «Wortwandlerinnen» վերնագրով ժողովածուն, որում ամփոփված են 6 հեղինակների ստեղծագործությունները: Ագապի Մկրտչյանի «Սեւ դեմքը» նույնպես տեղ է գտել այդ ժողովածուի մեջ:

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4