«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2011-01-27 | #14, 2011-01-28 | #15, 2011-02-01


ԱՐՈՆՅԱՆԸ 3-ՐԴՆ Է, ՍԱՐԳՍՅԱՆԸՙ 5-ՐԴԸ

Իրենց մրցավեճն ավարտեցին Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի մասնակիցները: Լեւոն Արոնյանն ավարտական 3 տուրերում հաշտություն կնքելով Ռուսլան Պոնոմարյովի, Էրվին Լ՛Ամիի եւ Յան Սմիթսի հետ, վաստակած 8 միավորով 3-4-րդ տեղերը բաժանեց Մագնուս Կառլսենի հետ:

Շատերի համար անսպասելի, մրցաշարի հաղթող դարձավ ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան: Նա շատ բարձր արդյունք ցույց տվեցՙ 13 հնարավորից վաստակելով 9 միավոր: Վերջին անգամ Վեյք Ան Զեեում նման արդյունքի էին հասել Անանդն ու Թոփալովը 2006-ին: Իսկ ռեկորդային ցուցանիշը պատկանում է Գարի Կասպարովին, որը 1999-ին 10 միավոր էր վաստակել:

Հիկարու Նակամուրան ծնվել է 1987-ին Ճապոնիայում: Նրա հայրը ճապոնացի է, մայրըՙ ամերիկուհի: 1989-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: 10 տարեկանում նա դարձավ ամենաերիտասարդ վարպետն ԱՄՆ-ում, իսկ 5 տարի անց գերազանցեց Ռոբերտ Ֆիշերի ռեկորդըՙ դառնալով ամենաերիտասարդ գրոսմայստերն ԱՄՆ-ում:

8 միավորով 2-րդ տեղը գրավեց Վիշվանաթան Անանդը: Հաջորդ տեղերում են Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկըՙ 7,5-ական, Ռուսլան Պոնոմարյովն ու Անիշ Գիրինՙ 6,5-ական, Յան Նեպոմնյաչնին ու Վան Հաոնՙ 6-ական, Էրվին Լ՛Ամին, Յան Սմիթսը եւ Ալեքսանդր Գրիշչուկըՙ 4,5-ական, Ալեքսեյ Շիրովըՙ 4:

B խմբի մրցաշարի մասնակից Գաբրիել Սարգսյանը 7,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: Ավարտական 3 տուրերում Սարգսյանը հաշտություն կնքեց Ֆրեսինեի, Համերի եւ Եֆիմենկոյի հետ: 8,5 միավորով հաղթող ճանաչվեցին Լյուկ Մակշեյնն ու Դավիթ Նավարան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4