Այս մասին երեկ որոշում է կայացրել Մոսկվայի քաղաքային դատարանը` բավարարելով ներկայացված հայցը: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի` Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավորին անցյալ տարվա հոկտեմբերին նույն Պետդուման զրկեց անձեռնմխելիությունից: ՌԴ դատախազությանն առընթեր Հաշվիչ պալատը Աշոտ Եղիազարյանի նկատմամբ հարուցել էր քրեական գործ «մեծ չափերի հասնող մեքենայություններ» մեղադրանքով: Արդեն նախկին պատգամավորը հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները: Ավելի վաղ նա հայտնել էր, որ գտնվում է ՌԴ տարածքից դուրս, քանի որ «վախենում է իր եւ իր ընտանիքի անվտանգության համար»:
Հ. Ա.