«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2011-01-28 | #15, 2011-02-01 | #16, 2011-02-02


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ (ՀԻՄՆԻ) ՄԱՍԻՆ

Ինչպէս ընդունուած է, բոլոր երկրներում, պաշտօնական ձեռնարկների եւ միջոցառումների բացումը կատարւում է պատկան երկրի ազգային օրհներգով: Հայաստանում, ինչպէս եւ արտերկրում նւագւում կամ երգւում է Հայաստանի Հանրապետության օրհներգը (Մեր հայրենիքը), որը ունկնդրում է ոտնկայս, եւ որին յաճախ ձայնակցում են ներկաները: «Մեր հայրենիքը»ՙ ժողովրդականացւած երգ է, ի մասնաւորի ներկայ Հայաստանի անկախութիւնից յետոյ համայն հայութեան սեփականութիւնն է դարձել: Նոյնը չէ պարագան, Ղարաբաղի օրհներգի նկատմամբ: Արցախի հիմնը թեկուզ համեմատաբար նոր, բայց իր պէտք եղած տարածումը եւ ժողովրդականութիւնը չի գտել (ի բաց առեալ Արցախից): Սփիւռքում յաճախ է պատահում, երբ նոյն իսկ Արցախին կապուած հանդիսութիւնների ժամանակ չի հնչում Արցախի օրհներգը: Տողերիս գրողը անգամներ հարցրել է երաժիշտներից կամ միջոցառումների կազմակերպողներից, թէ ինչու հանդիսութեան բացումը «Արցախի» հիմնով չկատարւեց, պատասխանը միշտ նոյնն էՙ «նոտաները եւ բառերը չունենք» կամ թէ «օրհներգի երաժշտութեան ծանօթ չենք»:

Միաժամանակ պէտք է ընդունել, որ Արցախի օրհներգը, հոգեթով եւ դիւընկալելի չէ, բաղդատելով Հայաստանի օրհներգին: Նոյնպէս Արցախի հիմնը, պէտք եղած ոգեւորիչ եւ խրոխտ ռիթմ չունենալով չի արտացոլում Արծուաբոյն Ղարաբաղի հերոսական սխրանքները: Այս վերջին պարագան է թերեւս պատճառներից մէկը երգի շատ դանդաղ ընկալման եւ տարածման: Որեւիցէ պարագայում Լեռնային Ղարաբաղը արժանի էՙ մարտունակ, առինքնող եւ ժողովրդականացած «օրհներգի»:

ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ, դեկտ 26, 2010, Նիւ Եորք


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4