«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2011-01-28 | #15, 2011-02-01 | #16, 2011-02-02


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԹԱՏԵՐԱԽԱՂ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Անցյալ տարվա նոյեմբերին 35-ամյակը նշած, Կանադայում հրատարակվող «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ Թուրքիայում ճանաչված բեմադրիչ Հալդուն Դորմենն այժմ պատրաստվում է բեմադրել Հայոց ցեղասպանությանն առնչվող մի թատերախաղ, որի հիմքում ընկած է Նեջդեթ Բայընտրի պատմվածքներից մեկը: Նյութը Վանում տեղի ունեցած սիրային պատմությունն է, որտեղ ափսոսանք է հայտնվում, թե մարդիկ ինչպես են փչացրել գեղեցիկ կյանքն ու աշխարհը վերածել դժոխքի: Նախատեսված է, որ պիեսը, որի մեջ որեւէ մեկի հասցեին ամբաստանության որեւէ խոսք չի ուղղված, հանրությանը ներկայացվի ապրիլի 24-ին:

Ըստ հաղորդագրության, Դորմենը դրանից առաջ քրդերեն թարգմանությամբ թուրքական մի պիես է բեմադրել, որը մեծ գոհունակությամբ է ընդունվել քրդական շրջանակների կողմից: Ողբացյալ քուրդ երգիչ Ահմեդ Քայայի կողակիցն այդ առթիվ նշել է. «Երանի այս բոլորը կատարված լիներ հիսուն տարի առաջ»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4