«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2011-01-28 | #15, 2011-02-01 | #16, 2011-02-02


ՉԵԼՅԱԲԻՆՍԿԻ ՆՈՐ ՓՈԽՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՀԱՅ Է

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի նահանգապետ Միխայիլ Յուրեւիչը նոր տեղակալի նշանակման հրաման է ստորագրել: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայկական «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, նոր փոխնահանգապետ է դարձել Ալեքսեյ Հովակիմյանը: Նա հարավուրալյան նահանգապետի տեղակալ է նշանակվել իրավական, գույքային եւ ներդրումային հարցերով: Վերջին վեց տարիներին Հովակիմյանը «Աուդիտորական ֆիրմա Ավուար» ընկերության զարգացման գծով գործադիր տնօրենն է եւ հիմնադիրը: Կարիերայի սկզբում Հովակիմյանն աշխատել է հարկային ոստիկանությունում, այնուհետեւՙ տնտեսության հարցերով մարզային կոմիտեում: 2004 թվականից գլխավորում է «Կորպորացիա Սիմվոլ» ԲԲԸ-ն: Զուգահեռաբար Հովակիմյանը զբաղվել է մանկավարժական գործունեությամբՙ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում: Նա Ռուսաստանի աուդիտորական պալատի Ուրալի մասնաճյուղի խորհրդի անդամ է, ինչպես նաեւ ՌԴ նախագահի Ուրալի դաշնային մարզի լիազոր ներկայացուցչի աշխատակազմի ոչ հաստիքային խորհրդականը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4