Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան բավարարել է «Կիլիկիայի» դիմումը, որը ֆինանսական ծանր վիճակի պատճառով հրաժարվել էր առաջնության եւ գավաթի խաղարկության մասնակցությունից:
Այսպիսով, այս տարվա բարձրագույն խմբի առաջնությունը կրկին կանցկացվի 8 թիմերի մասնակցությամբ, 4 շրջանով: ՀՖՖ-ին հարկ կլինի նոր խաղացանկ կազմել: Գավաթի խաղարկությունում էլ նոր վիճակահանություն կանցկացվի «Շիրակ» եւ «Արարատ» ակումբների միջեւՙ «Փյունիկի» եւ «Ուլիսի» մրցակիցներին որոշելու համար: