Մոսկվայի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Լիլիթ Գալոյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ալինա Կաշլինսկայայի հետ: Իսկ ահա ռուսաստանցի Կարինա Համբարձումովան 3 անընդմեջ պարտություններից հետո անդրանիկ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Իոլանտա Զավադսկայի նկատմամբ:
4-րդ տուրում չինացի շախմատիստուհի Չժաո Սյուեն կանգնեցրեց Բատույագ Մոնգունտուլի հաղթարշավըՙ պարտության մատնելով նրան: Այդ հաղթանակի շնորհիվ Սյուեն վաստակեց 3 միավոր եւ Մոնգունտուլի ու Վալենտինա Գունինայի հետ գլխավորեց աղյուսակը: Վերջինս հաղթեց Մարիա Ֆոմինիխին: Լիլիթ Գալոյանը 2 միավորով 6-րդ տեղում է: