Երեկ «Ազգի»` «Սփյուռքահայերից պալատ ունենալու առաջարկի հեղինակը Հայկ Սանոսյանն է» հրապարակման մեջ նշել էինք, որ Հ. Սանոսյանը «Վիրահայերի միության» նախագահության անդամ է: Մեզ զանգահարած Հ. Սանոսյանը ճշտեց, թե այդ տեղեկությունը հին է, եւ այժմ ինքն այդ միության անդամ չէ: Մեր կողմից ավելացնենք, որ տեղեկությունը քաղել էինք Ազգային ժողովի կայքի «Պատգամավորներ» բաժնից:
Մ. Խ.