«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2011-02-02 | #17, 2011-02-03 | #18, 2011-02-04


ՇՈՒՏՈՎ` ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԵՐԵԿՈ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ՀՀ-ում Իտալիայի դեսպանության հետ համատեղ նախաձեռնել են միջոցառում, որն, անկասկած, սպասված նվեր է հայ երաժշտասեր հասարակության համար: Միայն մեկ օր, փետրվարի 11-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա իտալական հանրահայ «Վենետիկի մենակատարներ» նվագախմբի բացառիկ համերգը` աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Շիմոնեի գլխավորությամբ: Համերգի ընթացքում կհնչեն դասական երաժշտության գոհարներ հանդիսացող կատարումներ Վիվալդիի, Ալբինոնիի, Տարտինիի, Ռոսինիի եւ այլոց ստեղծագործություններից:

Այս նվագախումբը, իր շուրջ կեսդարյա կենսագրության ընթացքում հասցրել է ողջ աշխարհով մեկ մեծ համբավ ձեռք բերել, ելույթներ ունենալով հանրահայտ բեմերում եւ միջազգային հեղինակավոր փառատոներում: Իր անփոխարինելի Մաեստրոյի գլխավորությամբ նվագախումբը մասնակցել է աշխարհի շուրջ 80 երկրներում կայացած 5500-ից ավելի համերգների եւ երաժշտական փառատոների: Նվագախումբը հարուստ մշակութային գործունեություն է ծավալում` համագործակցելով մեր ժամանակների լավագույն երգիչների եւ մենակատարների հետ:

Հայ երաժշտասեր հասարակության համար նախատեսված այս բացառիկ համերգի կազմակերպումը հնարավոր է դարձել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեծ աջակցության շնորհիվ: Նախաձեռնության հեղինակները լիահույս են, որ ապագայում եւս «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպանության համագործակցությունը շարունակական կլինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4