«Ավտոսպորտի սիրահարներին հիանալի առիթ է ընձեռվում հակամարտություններով տագնապած, բայց մշակութապես հարուստ տարածաշրջաններ այցելելու եւ նորանոր տվյալներ հայտնաբերելու 17 օրում», ասված է այդ առթիվ Աիթլա Բերենյիից ստացված հաղորդագրության մեջ:
Հունգարիայից օգոստոսի 15-ին սկսելովՙ ավտոարշավի մասնակիցները (առանց տարիքային սահմանափակման) անցնելու են Խորվաթիայով, Բոսնիա-Հերցեգովինայով, Չեռնոգորիայով, Կոսովոյով եւ Ալբանիայով նախքան Բալկաններից դուրս գալը եւ ճանապարհը շարունակելով Հունաստանով ու Թուրքիայով, նրանք մտնելու են Վրաստան, Լեռնային Ղարաբաղ եւ ավարտելու են իրենց արշավը Երեւանում օգոստոսի 31-ին:
Ավտոարշավը չի հետապնդում որեւէ ռեկորդային սահմանում: Նպատակը նոր վայրերի ու ընկերների ձեռքբերումն է եւ հետաքրքրական ժամանցը: Նաեւ բարեգործական առաքելությունը: Մասնակիցները, այցելելով այդ տարածքներում գտնվող մանկական եւ դպրոցական հիմնարկներ, երեխաներին են փոխանցում խաղալիքներ, հագուստներ եւ գրենական պիտույքներ:
Անցած երեք տարիների ընթացքում ավտոարշավը, որի կազմակերպիչն է «Չենայի Իվենտ Մենեջմենտ սերվիսիզ» ընկերությունը, մեծ հաջողություն է արձանագրել եւ խոստանում է այս տարի էլ լինել հետաքրքրական արկածային սպորտի սիրահարների համար:
Հ. Ծ.