«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2011-02-02 | #17, 2011-02-03 | #18, 2011-02-04


ՄԱՅՐ ԲՋԻՋՆԵՐՙ ՍԱՂՄԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ

Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականներ աննախադեպ նոր մեթոդ են հայտնաբերել ստեղծելու մայր բջիջներ, որոնք ունեն իրենց սաղմի բնորոշ հատկանիշները: Նրանց հավաստմամբՙ այս մեթոդով կկարողանան վերականգնել հիվանդների քայքայված օրգանները, օրինակՙ շաքարախտով հիվանդի ենթաստամոքսային գեղձը:

Ըստ լրատվության հեղինակ, «Շուկայական հարաբերությունների եվրոպական ինստիտուտի» նախագահ Կլեմենտ Ֆերրերիՙ կատարված հետազոտությունը պաշտպանություն է գտել «Մ. Նահանգների գիտության եւ նորարարության նախարարության», բայց ոչ կառավարության կողմից:

Մյուս կողմից, «Լա պլանա դը Վիլա-Ռեալ հիվանդանոցի» բժիշկներից, արյունաբանության հետազոտությունների համակարգող դոկտոր-պրոֆեսորը հաստատել է, որ նման մայր բջիջների ստեղծումը արդյունավետ կարող է լինել քաղցկեղային հիվանդությունների բուժման դեպքում:

Ճապոնիայի «բարձրագույն տեխնոլոգիաների եւ արդյունաբերական գիտությունների ազգային ինստիտուտի» գիտնականները նույնպես հայտնագործել են մայր բջիջների ստեղծման վերոնշյալ մեթոդը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4