Մոսկվայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Լիլիթ Գալոյանը հաշտություն կնքեց Մարիա Ֆոմինիխի հետ եւ 2,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Բատույագ Մոնգունտուլն ու Վալենտինա Գունինան: Մոնգունտուլը հաղթեց Կարինա Համբարձումովային, որը 4-րդ պարտությունը կրեց: Գունինան առավելության հասավ Օլգա Գիրյայի նկատմամբ:
Առաջատարներին կես միավոր զիջող աշխարհի նախկին չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկը հաղթեց Չժաո Սյուեին: Զավադսկայա-Կաշլինսկայա պարտիան ավարտվեց ոչ-ոքի: