«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2011-02-02 | #17, 2011-02-03 | #18, 2011-02-04


ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Մոսկվայում ընթացող շախմատի ուսանողական մրցաշարի առաջատար Պողոս Նահապետյանը, որ մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել, 5-րդ տուրում առաջին պարտությունը կրեցՙ սեւերով զիջելով Ալեքսանդր Խարիտոնովին: Հայ շախմատիստի անհաջողությունը հնարավորություն ընձեռեց Խարիտոնովին եւ Իվան Պոպովին 4,5-ական միավորով գլխավորելու աղյուսակը: Նահապետյանը 4 միավորով 3-րդ տեղում է: Պոպովը հաղթեց Վլադիսլավ Նոզդրաչովին: 6-րդ տուրում Նահապետյանը կխաղա Պավել Պոնկրատովի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4