«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2011-02-03 | #18, 2011-02-04 | #19, 2011-02-05


ՍԹԻՎԻ ՈՒՈՆԴԵՐԸ ԿԵՐԳԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԻՆ

Glendale News-Press-ի փոխանցմամբ` Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում աշխարհահռչակ երգիչ եւ դաշնակահար Սթիվի Ուոնդերի ու մի շարք այլ համաշխարհային մեծության աստղերի հետ, որպեսզի նրանք ելույթ ունենան Օսմանյան կայսրությունում դարասկզբին իրագործված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Այլեւս երբեք» համերգաշարում: Համերգները կտեւեն հինգ տարի եւ միջազգային հանրությանը կներկայացնեն Հայոց ցեղասպանության իրական պատմությունը: Սա մեծ հնչեղություն կհաղորդի ցեղասպանության ճանաչման գործընթացին:

Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Այլեւս երբեք» շրջանի առաջին համերգը կկայանա 2011 թվականի ապրիլի 17-ին Հոլիվուդում` Universal City Gibson Amphitheatre-ում` Սթիվի Ուոնդերի, կանադացի կատարող Դեյվիդ Ֆոսթերի եւ հայտնի հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մասնակցությամբ:

«Համերգաշարը կավարտվի 2015-ին, երբ կնշվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այն, ինչ անհնար է անել քաղաքականությամբ եւ դիվանագիտությամբ, կարելի է իրագործել երաժշտության օգնությամբ», ասել է Գլենդեյլում «Նկարիչներըՙ հանուն խաղաղության» ՀԿ մամլո քարտուղար Անուշ Հովսեփյանը: Համերգների ընթացքում երգիչները կհիշատակեն նաեւ Ռուանդայում, Կամբոջայում եւ Սուդանում իրագործված ցեղասպանությունները:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4