«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2011-02-03 | #18, 2011-02-04 | #19, 2011-02-05


ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Armchess.am-ի տեղեկացմամբ Լեւոն Արոնյանը Ծաղկաձորում սկսել է անմիջական նախապատրաստությունը մայիսին Կազանում մեկնարկող աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին: Ինչպես հայտնի է, քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկն է, որին ի դեպ հայ շախմատիստը հաղթեց Վեյք Ան Զեեի մրցաշարում:

Ուսումնամարզական հավաքի ժամանակ Լեւոն Արոնյանին կօգնեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը եւ չինացի Վան Հաոն: Ավելի ուշ մարզումներին կմիանա Սերգեյ Մովսիսյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4