Ինչպես սպասվում էր, ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հաղթանակով ավարտվեց Ջիբրալթարի շախմատի մրցաշարը, որին մասնակցում էին 150 շախմատիստներ: Մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշ (2764) ունեցող Իվանչուկը 10-րդ տուրում հաղթելով Դանիել Ֆրիդմանին, վաստակեց 9 միավոր եւ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Սա իրոք շատ բարձր ցուցանիշ է: Ուկրաինացի գրոսմայստերը մնաց անպարտելիՙ տոնելով 8 հաղթանակ, 2 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Նա արժանացավ գլխավոր մրցանակինՙ 17,5 հազար ֆունտ ստեռլինգի:
2-րդ տեղը 8,5 միավորով զբաղեցրեց անգլիացի Նայջլ Շորթը: Նա սեւերով հաղթելով Վիկտոր Բոլոգանին, արժանացավ 10 հազար ֆունտ ստեռլինգի: 7,5-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանեցին էստոնացի Կայդո Կուլաոտսը եւ Միխայիլ Ռոիզը, որը ներկայացնում է Իսրայելը:
Վարուժան Հակոբյանն ավարտական տուրում հաղթեց Ազիզ Նեզադ Հուսեյնին եւ 6,5 միավորով գրավեց 25-րդ տեղը: