«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2011-02-04 | #19, 2011-02-05 | #20, 2011-02-08


ՍՈՒԴԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հունվարի կեսերին անցկացված հանրաքվեով աֆրիկյան ամենամեծ երկիրը փաստորեն բաժանվեց երկու մասի: Ինչպես ավելի վաղ հայտնել է մեր թերթը, հարավսուդանցիների շուրջ 99 տոկոսը կողմ է արտահայտվել Հարավի անկախությանը Հյուսիսից: Նախագահ Օմար Բաշիրն, իր հերթին, ավելի վաղ հայտարարել է, որ կճանաչի հանրաքվեի արդյունքը: Փաստորեն երեկ աշխարհի քարտեզում դե յուրե հայտնվեց մի նոր երկիր, որի ազգաբնակչության ազատ կամարտահայտությամբ վերջ տրվեց շուրջ քսան տարի տեւած եւ միլիոնավոր սուդանցիների կյանք խլած խռովություններին եւ ազգամիջյան կռիվներին:

Այնուամենայնիվ, ըստ որոշ միջազգային փորձագետների, Հարավային Սուդան-նոր պետության առջեւ կկանգնեն այլ լուրջ խնդիրներ, ինչպիսիք են` տնտեսական տկարությունն ու էթնիկական հակամարտությունները:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4