Էլինա Դանիելյանն ու Հրայր Սիմոնյանը հաջող են մեկնարկել իտալական Բոլոնիա քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում, որին մասնակցում են 102 շախմատիստներ: Նրանք տոնելով 2 հաղթանակ, աղյուսակը 2 միավորով գլխավորող 20 շախմատիստների թվում են:
Էլինան հաղթել է Մաուրո Գասպարին եւ Գորան Ուրոշեւիչին, Հրայրը պարտության է մատնել Պաոլո Լիտրիցոյին ու Ջուլիո Կալավալեին: