«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2011-02-05 | #20, 2011-02-08 | #21, 2011-02-09


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԽԱԽՏԵԼ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ փետրվարի 8-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: «ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը (Ղազախստան): Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա) եւ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա): Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գիծ` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», նշված է հաղորդագրության տեքստում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4