Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Եգիպտոսի դեսպան Աբդերահման Սալահաթդինը: Նա, մասնակցելով թուրքական NTV-ի հաղորդմանը, անդրադարձել է վարչապետ Էրդողանի նախագահ Մուբարաքին հասցեագրած «Ժողովրդի ձայնին ականջ դնելու» կոչին, դրա առնչությամբ ասել է. «Իհարկե, կոչի առնչությամբ մեր արտգործնախարարությունը պարզաբանում պահանջեց Եգիպտոսում Թուրքիայի դեսպանից: Եգիպտոսի ժողովուրդը դեմ է արտաքին ամեն տեսակի միջամտությանը: Մենք հասկանում ենք Թուրքիայի վարչապետի մտահոգությունը: Սակայն միջամտություն չպետք է լինի, որովհետեւ Եգիպտոսի ժողովուրդն ինքն է որոշում իր ճակատագիրը»:
Այնուհետեւ դեսպան Սալահաթդինը շարունակել է. «Չեմ կարծում, որ երկրները ընդօրինակեն միմյանց: Երբ Եգիպտոսում խռովություն սկսվեց, շատերը հիշեցին Թունիսի մասին: Սակայն Եգիպտոսը Թունիս չէ, ոչ էլՙ Թուրքիա: Ի դեպ, Թուրքիան էլ Սաուդյան Արաբիա չէ կամՙ Մարոկկո: Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունը: Թուրքիան չի կարող մոդել հանդիսանալ Եգիպտոսի համար»:
Հ. Չ.