Գործարար Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ 2011 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարից նրանք ստացել են Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2010 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը:
Նշված որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքնՙ հանցագործության կատարմանը Խաչատուր Սուքիասյանի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով: