«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2011-02-05 | #20, 2011-02-08 | #21, 2011-02-09


ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է գիտելիքի կարեւորության հասարակական ընկալմանը միտված սոցիալական գովազդների սցենարների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել անհատ ստեղծագործողները եւ կազմակերպությունները: Սցենարները կարող եք ներկայացնել մինչեւ մարտի 25-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ղեկավարությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովն ուշադրության կարժանացնի բոլոր առաջարկները: Լավագույն ճանաչված սցենարները կնկարահանվեն եւ կհեռարձակվեն հայկական հեռուստատեսությամբ, իսկ հեղինակները կարժանան պարգեւների: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4