«Լինսի» հիմնադրամը 10,5 միլիոն դոլար է նվիրաբերել Միացյալ հայկական ֆոնդին: Վերջինս գումարի մեծամասնությունը ծախսելու է Հայաստանում 6 դպրոցներ վերակառուցելու նպատակով: Այդ դպրոցներն ավերվել են 1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Գումարի մնացած մասն էլ Միացյալ հայկական ֆոնդը ծախսելու է մարդասիրական նպատակով, այսինքն` Հայաստանի ու Արցախի չքավոր բնակիչներին տրամադրելու է անհրաժեշտ ապրանքներ:
1989 թվականինից Միացյալ հայկական ֆոնդը թռիչքներով ու ծովային արկղներով 612 միլիոն դոլար արժողությամբ օժանդակություն է հասցրել Հայաստան ու Արցախ:
Ի. Պ.