Իտալիայում ընթացող շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը շարունակեց հաղթարշավըՙ սեւերով պարտության մատնելով Միշել Գոդենային: Իսկ ահա Հրայր Սիմոնյանն անհաջողության մատնվեցՙ սեւերով զիջելով Իվան Սոկոլովին:
3 տուրից հետո Էլինա Դանիելյանը 100 տոկոսանոց արդյունքով Ալեքսեյ Դրեեւի, Օլեգ Ռոմանիշինի, Իվան Սոկոլովի, Ֆեդերիկո Մանցայի, Մանուել Լեոնի, Գույդո Կապրիոյի, Դավիթ Ալբերտոյի հետ գլխավորում է աղյուսակը: 4-րդ տուրում Էլինան սպիտակներով կխաղա Իվան Սոկոլովի հետ: 2 միավոր ունեցող Հրայր Սիմոնյանի մրցակիցը կլինի Գորան Ուրոշեւիչը: