Armsport.am-ի տեղեկացմամբ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկըՙ Արա Հակոբյանն ընթացիկ մրցաշրջանում հանդես կգա Երեւանի «Արարատի» կազմում:
Անցյալ մրցաշրջանն անհաջող դասավորվեց Արայի համար: Նա «Ուլիսի» կազմում ընդամենը 6 խաղ անցկացրեց, 2 գոլ խփեց ու առաջնության 2-րդ շրջանի ավարտից հետո հեռացավ թիմից:
Արա Հակոբյանը միակը չէ, որ նոր մրցաշրջանում համալրել է «Արարատը»: Թիմում մարզվում են նաեւ «Միկայից» տեղափոխված Ստեփան Հակոբյանը, ինչպես նաեւ նախկին կիլիկիացիներ Մարտիկ Մկրտումյանը, Արթուր Ավագյանն ու Մխիթար Գրիգորյանը: Վերջին երկուսը ժամանակին հանդես են եկել «Արարատում»: Վերջինս առայժմ զրկված է ուսումնամարզական հավաք անցկացնելու հնարավորությունից եւ մարզումները շարունակում է Ձորաղբյուրում: Շաբաթ օրը արարատցիները ստուգողական խաղ են նախատեսել «Միկա-2»-ի հետ: