Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Հաագա): Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: