«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2011-02-09 | #22, 2011-02-10 | #23, 2011-02-11


ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ «ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏԱՊՆԴՈՒՄ, ՈՉՆՉԱՑՈՒՄ»

Փետրվարի 11-ին ժամը 17.30-ին Բեռլինի «Ընդդեմ պատերազմի» անունը կրող թանգարանի Խաղաղության սրահում հանդիսավորապես կբացվի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը վավերացնող «Տեղահանություն, հետապնդում, ոչնչացում» լուսանկարչական ցուցահանդեսը, որ պատրաստել է Բեռլինի Փաստագրության եւ վավերագրության հայկական կենտրոնը: Ցուցահանդեսը ողջույնի խոսքով կբացի հովանավորըՙ Բեռլինի կենտրոնի քաղաքապետ Քրիստիան Հանքեն: Այնուհետեւ ներկաները կունկնդրեն ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի ելույթը, ինչին կհետեւի ցուցահանդեսը համակարգող դոկ. Թեսսա Հոֆմանի «Համաշխարհային պատերազմը եւ ցեղասպանությունը. 1915-16-ին Օսմանյան կայսրության հայերի ոչնչացումը» թեմայով դասախոսությունը: Նույն հեղինակի ցուցահանդեսի առիթով նախատեսված երկրորդ դասախոսությունը «Սարսափի եւ մեղադրանքի պատկերներ.1878-1922-ի լուսանկարչական վավերագրություն» կկայանա մարտի 10-ին, նույն վայրում:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 30-ը, բաց է ամեն օր, ժամըՙ 16.00-20.00-ն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4