Օգոստոսի 17-ին լրանում է շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՖԻԴԵ-ն 2011-ը հայտարարել է Բոտվիննիկի տարի: Իսկ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան սեպտեմբերին կազմակերպելու է մրցաշար արագ եւ կայծակնային շախմատի կանոններով: Մրցաշարին մասնակցելու համաձայնություն է տվել Լեւոն Արոնյանը: Ուժեղագույն մի շարք գրոսմայստերների թվում կլինեն նաեւ աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Վլադիմիր Կրամնիկը: