Իտալական Բոլոնիա քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որում Հայաստանը ներկայացրին Էլինա Դանիելյանն ու Հրայր Սիմոնյանը: Էլինան, որ մրցաշարի ընթացքում առաջատարների խմբում էր, վերջնագծում թուլացրեց տեմպերը եւ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, գրավեց 9-րդ տեղը: Վերջին 3 տուրերում նա հաշտություն կնքեց Դավիթ Ալբերտոյի եւ Սաբինո Բրունելոյի հետ, պարտվեց Ռոլանդ Սալվադորին:
Հրայր Սիմոնյանը 5,5 միավորով զբաղեցրեց 29-րդ տեղը: Ի տարբերություն Էլինայի, Հրայրը շատ հաջող անցկացրեց վերջնագիծը: Նա հաղթեց Ֆաբրիցիո Ֆրիգիերիին, Աուգուստո Կարուսոյին, ոչ-ոքի խաղաց Մաուրո Կասադեի հետ:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ալեքսեյ Դրեեւըՙ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր: Նա հաղթեց Իգոր Նաումկինին, հաշտություն կնքեց Ալեքսանդր Դելչեւի եւ Էդուարդաս Ռոզենտալիսի հետ: