Երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման մասին հայ-ռուսական համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը: Այս որոշումից հետո համաձայնագիրը կներկայացվի Ազգային ժողովի վավերացման: Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ 1995-ին կնքված եւ 2010-ի օգոստոսի 20-ին թարմացված պայմանագրի մասին է, ըստ որի մինչեւ 2044-ը Գյումրիում մնացող ռուսական զորքը ՀՀ ԶՈւ-ի հետ համատեղ կապահովվի Հայաստանի անվտանգությունը սահմանների ողջ երկայնքով: ՍԴ-ում երեկ համաձայնագիրը ներկայացնելիս Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարեց, որ հայ-ռուսական համաձայնագրում ամրագրված է. «Հինգ տարին մեկ փոխադարձ համաձայնության պարագայում կերկարացվի փաստաթղթի գործողության ժամկետը: Եթե կողմերից որեւէ մեկը չի ցանկանում դա, պետք է այդ մասին տեղեկացնի հինգ տարին լրանալուց առնվազն կես տարի առաջ»:
Հ. Ա.