Կիպրոսում մարզվող Դիլիջանի «Իմպուլսը» ստուգողական խաղում 5-1 հաշվով հաղթել է հունգարական «Վաշաշի» երիտասարդական թիմին: Արդեն խաղասկզբում «Իմպուլսի» ֆուտբոլիստները 11 մ հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Գագա Թբիլաշվիլին: Մինչեւ խաղակեսի ավարտը երկու անգամ աչքի ընկավ Նարեկ Դավթյանը, մեկ գոլ էլ խփեց դիլիջանցիների կազմում փորձաշրջան անցնող Մարսելո Սաբինոն: Ընդմիջումից հետո աչքի ընկավ Արթուր Բարսեղյանը, որը վերջերս է պայմանագիր կնքել ակումբի հետ: Կիպրոսում «Իմպուլսը» եւս 3 հանդիպում կանցկացնի: