Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկում է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը, որում վիճարկվելու են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անվան մրցանակները: Ինչպես տեղեկացանք սամբոյի Հայաստանի ֆեդերացիայից, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հայ սամբիստները մրցաշարին չեն մասնակցի:
Մեր ուժեղագույն սամբիստները կնախապատրաստվեն մարտի 24-27-ը Մոսկվայում կայանալիք աշխարհի Սուպերգավաթի խաղարկությանը: